«Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանին ձերբակալում են՝ դատարան ներկայացնելու և կալանավորելու նպատակով։ Այս մասին ահազանգել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Դանիելյանին մեղսագրվում է միջին ծանրության արարք՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն), որի համար հիմք է հանդիսացել սոցիալական ցանցում կատարված գրառումը։
Արթուր Դանիելյանը հայտնի է իր հակաիշխանական քննադատություններով, ինչպես նաև աշխարհքաղաքական զարգացումների վերաբերյալ վերլուծություններով ու դիտարկումներով։ Այսօր առավոտյան նա նույնպես հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ։