Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

15.10.2026 10:11
Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է հաջող ու մեդալաշատ ելույթները Եվրոպայի երիտասարդների (Մ20) և մինչև 23 տարեկանների (Մ23) առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։  

Մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները։

Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում՝ հաջորդաբար գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ և 146 կգ ծանրաձողերը, ինչի շնորհիվ նվաճել է փոքր ոսկե մեդալ։ Հրում վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 170 կգ ու 176 կգ՝ դարձյալ արժանանալով առաջին հորիզոնականին։ Երկամարտի 322 կգ արդյունքով Նարեկ Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում ֆիքսել է 130 կգ և 136 կգ, իսկ հրում վարժությունում՝ 165 կգ։ Երկամարտի 299 կգ արդյունքով Հովհաննիսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է