Անթալիայում ընթացող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում՝ մասնակցելու կլիմայական գլոբալ այս հեղինակավոր միջոցառմանը, որի օրակարգը ներառում է նաև երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի քննարկումը: