Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ինդոնեզիայում փրկարարները որոնում են ուղևորատար նավի 140 ուղևորի

13.09.2026 11:38
Ինդոնեզիայում փրկարարները որոնում են ուղևորատար նավի 140 ուղևորի

Ճավայի ծովում կապը կորցրած ուղևորատար նավից 103 մարդ տարհանվել է, իսկ 140 մարդու որոնումները շարունակվում են։

Ինդոնեզիայի փրկարարները Ճավայի ծովում որոնում են ուղևորատար նավի 140 ուղևորի։ Նավը, որի վրա եղել է 243 մարդ, վատ եղանակի պայմաններում կորցրել էր կապը։

Փրկարար ծառայության տվյալներով՝ տարբեր նավերի օգնությամբ տարհանվել է 103 մարդ, որոնցից մեկը մահացել է։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել են նավեր և ուղղաթիռ։

Նավը շարժվում էր Սուրաբայայից դեպի Բանջարմասին։ Փրկարարները կենտրոնացել են դրա վերջին հայտնի գտնվելու վայրի շրջակայքում։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է