Վանուատուի ափերի մոտ MV Matui լաստանավի խորտակումից առնվազն մեկ մարդ է զոհվել, իսկ ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած։
Վանուատուի վարչապետի գրասենյակի տվյալներով՝ 15 մարդ ողջ է հայտնաբերվել։ Լաստանավը խորտակվել է վատ եղանակի պայմաններում՝ Ամբաե և Սանտո կղզիների միջև։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Իշխանությունները հայտնել են, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է անցկացվելու։