Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ԱԱԾ-ն հաստատել է Տավուշում Ադրբեջանի քաղաքացու հայտնաբերման փաստը

22.10.2026 11:20
ԱԱԾ-ն հաստատել է Տավուշում Ադրբեջանի քաղաքացու հայտնաբերման փաստը

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ Տավուշի մարզում Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել։ Գերատեսչության փոխանցմամբ՝ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա Հայաստանի տարածքում է հայտնվել մոլորվելու հետևանքով։

Սահմանահատման մասին ավելի վաղ հայտնել էին հայկական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ՝ ադրբեջանցի հովիվը չի մոլորվել, այլ սպիտակ դրոշով կամավոր անցել է հայկական կողմ՝ հանձնվելու մտադրությամբ։

ԱԱԾ տվյալներով՝ սահմանը հատած անձը Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968 թվականին ծնված Յաշար Ալի օղլու Քասիմովն է։ Նրան հայտնաբերել են հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։50-ի սահմաններում։ Ծառայությունից հավելել են, որ ներկայումս համապատասխան գործողություններ են իրականացվում նրան Ադրբեջան վերադարձնելու ուղղությամբ։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է