Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Աբու Դաբիում մեկնարկում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները

10.11.2026 11:08
Աբու Դաբիում մեկնարկում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները

Աբու Դաբիում մեկնարկում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան ներկայացուցիչների եռակողմ ձևաչափով պատմական բանակցությունները։ Հանդիպման առանցքում անվտանգության երաշխիքների, տարածաշրջանային լարվածության թուլացման և հնարավոր խաղաղության կարգավորման հարցերն են։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական կողմը ներկայացնում է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, իսկ Միացյալ Նահանգների կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը և Ջարեդ Քուշները։

Բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը քննարկելու են հակամարտության հիմնական վիճահարույցետերը, այդ թվում՝ հետպատերազմյան անվտանգության և տարածքային հարցերը։ Թեև եվրոպական երկրների ներկայացուցիչները անմիջականորեն չեն մասնակցելու եռակողմ փակ հանդիպումներին, Կիևը նախատեսում է առանձին խորհրդակցություններ և սերտ համակարգում իրականացնել եվրոպական գործընկերների հետ։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է