Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ադրբեջանի ավելի քան 100 պետական կայք ենթարկվել է խոշոր կիբերհարձակման

14.10.2026 15:23
Ադրբեջանի ավելի քան 100 պետական կայք ենթարկվել է խոշոր կիբերհարձակման

Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի ավելի քան 100 պետական դոմեն ենթարկվել է լայնամասշտաբ կիբերհարձակման, ինչի հետևանքով պետական կառույցների պաշտոնական կայքերի աշխատանքում արձանագրվել են լուրջ խափանումներ, իսկ մի շարք ռեսուրսներ դարձել են ամբողջությամբ անհասանելի։

Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ գրոհն իրականացվել է արտասահմանյան հաքերային խմբավորման կողմից։ Այս պահին համապատասխան մասնագետները շարունակում են կիբերանվտանգության վերականգնման և համակարգերի պաշտպանության աշխատանքները։

Միջադեպի ֆոնին սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվում են ենթադրություններ հարձակմանը Թուրքիայի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ, սակայն այդ լուրերը պաշտոնական որևէ հաստատում չեն ստացել։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է