Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը

21.10.2026 11:42
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը

5tv.am—ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը։ Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկությունների՝ նրան հայտնաբերել են, և նա այժմ գտնվում է Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում։

Պաշտպանության նախարարությունից դեռևս չեն մեկնաբանում տեղեկությունը։ Տավուշի համայնքապետերից մեկն աղբյուրի հետ զրույցում նշել է, որ ինքն էլ է լսել այդ մասին, սակայն հստակ տեղեկությունների չի տիրապետում՝ ավելացնելով․ «Մեր շրջանի անտառներով է եկել»։

Ազգային անվտանգության ծառայությունից սկզբում հայտնել են, որ այս պահին նման տեղեկության չեն տիրապետում, կճշտեն և կփոխանցեն, սակայն որոշ ժամանակ անց հորդորել են գրավոր հարցում ուղարկել։ Հարցումն արդեն ուղարկվել է, և պատասխանը ստանալուն պես այն կհրապարակվի։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է