Հայաստանի տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է դեպքի հենց առաջին պահերից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ տվյալ զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նաև Ադրբեջանում։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր հետ զրույցում նույնպես հավաստիացրել է, որ իրենց իրավապահ համակարգի գնահատմամբ՝ զինծառայողը կատարել է քրեական հանցագործություն։