Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանի Մայրաքաղաքում, որտեղ մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումի պաշտոնական բացման արարողությանը:
Արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ երկօրյա այցի ընթացքում նախատեսված են նաև Հայաստանի արտգործնախարարի մի շարք երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։