Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ԱԳՆ-ն լուռ է, ԱԺ նախագահն «անհիմն» է որակել Հաջիևի պնդումները

14.09.2026 14:00
ԱԳՆ-ն լուռ է, ԱԺ նախագահն «անհիմն» է որակել Հաջիևի պնդումները

Թեմային այսօր խորհրդարանում անդրադարձել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ էլ հայկական մշակութային ժառանագության ցեղասպանություն է իրականացնում:«Որքանո՞վ են այս քայլերը մոտեցնում խաղաղության հաստատմանը: Պատրաստվո՞ւմ եք հնչեցնել դիրքորոշում, որ Գանձասարը հայկական է: Ի վերջո հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր դուք չկարողանաք մի բառ անգամ ասել այն մասին, որ Գանձասարը հայկական է», - Ազգային ժողովի նախագահին հարցրել է Գրիգորյանը:Ռուբեն Ռուբինյանն ասել է, թե նոր ձեռք բերած խաղաղությունը խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ:«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում, օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- արձագանքել է Ազգային ժողովի նախագահը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, դատապարտելով Ադրբեջանի նախագահի օգնականի պնդումներն ու դրանց շուրջ դիվանագետների արձագանքները, պահանջել է Հայաստանի վարչապետից և արտգործնախարարից պաշտոնական հայտարարություն տարածել այն մասին, որ Գանձասարը հայկական է. - «Պահանջե՛ք Ադրբեջանից դադարեցնել այս պիղծ գործողությունները»:Մարուքյանը նաև պահանջում է այդ միջոցառմանը մասնակցած բոլոր դեսպանատներին բողոքի նոտա հղել:«Ադրբեջանը կառուցում է ռազմաքաղաքական և իրավաքաղաքական հենք Հայաստանի վրա հարձակվելու, հայկական տարածքները վերցնելու, դրանք ադրբեջանական դարձնելու համար: Ոչ ոք թող չմտածի, որ լինելու է խաղաղ: Չի՛ լինելու»,- պնդել է Մարուքյանը:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է