Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ալեն Ղևոնդյանը և Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ԵՊՀ-ի դեմ

20.10.2026 18:47
Ալեն Ղևոնդյանը և Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ԵՊՀ-ի դեմ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայցադիմումներ են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)։ Datalex դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ նրանք պահանջում են անվավեր ճանաչել իրենց աշխատանքից ազատելու մասին հրամանները, վերականգնել նախկին պաշտոններում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը։

Ալեն Ղևոնդյանը ներկայացրել է նաև այլընտրանքային պահանջ․ նախկին աշխատանքում վերականգնվելու անհնարինության դեպքում որպես հատուցում բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար։ Նրա հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է