Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակության հետ:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության շարունակական խորացումը՝ հատուկ շեշտադրում կատարելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության բարձրացման ռազմավարական ուղղությունների վրա։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, դրանց արդյունավետության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։