Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ալիև․ «Աշխարհում կա միայն երկու գերպերություն՝ Չինաստանը և ԱՄՆ-ն, երրորդը չկա»

04.10.2026 06:51
Ալիև․ «Աշխարհում կա միայն երկու գերպերություն՝ Չինաստանը և ԱՄՆ-ն, երրորդը չկա»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ադրբեջան» (YAP) իշխող կուսակցության 8-րդ համագումարում հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում գոյություն ունեն միայն երկու գերպերություններ՝ ԱՄՆ-ն և Չինաստանը։ Նա ընդգծել է, որ Բաքվին հաջողվել է ռազմավարական գործընկերություն հաստատել երկու տերությունների հետ էլ․ Չինաստանի հետ ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր, իսկ ԱՄՆ-ի հետ՝ ռազմավարական խարտիա։

«Սրանք աշխարհի երկու գերպերություններն են, երրորդը չկա։ Այս երկրների միջև բնականաբար ընթանում են քննարկումներ, կա մրցակցություն, և նրանց միջև փոխըմբռնման վրա հիմնված կանոնների սահմանումը առանցքային գործոն է ողջ աշխարհի համար։ Ադրբեջանն այս երկու գերպերությունների ռազմավարական գործընկերն է»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանական իշխող կուսակցության համագումարում ունեցած ելույթում Ալիևն ըստ էության դուրս է թողել Ռուսաստանին գերպերությունների ցանկից, թեև 2022 թվականին Մոսկվայի հետ ստորագրվել էր Դաշնակցային փոխգործակցության մասին դեկլարացիա։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության ձևաչափ ունի Եվրոպական Միության 10 անդամ պետությունների հետ, և պնդել, թե Բաքուն երբեք «երկակի խաղեր չի խաղացել, զերծ է մնացել կեղծիքից ու խաբեությունից»։


 


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է