Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ԱՄՆ-ը դադարեցնում է Իսրայելին հատկացվող 4 միլիարդ դոլարի օգնությունը

03.11.2026 22:01
ԱՄՆ-ը դադարեցնում է Իսրայելին հատկացվող 4 միլիարդ դոլարի օգնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա ավարտից հետո դադարեցնել Իսրայելին տրամադրվող տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցությունը։ Fox News հեռուստաալիքի «Fox and Friends» հաղորդման ընթացքում Թրամփն ընդգծել է, որ Թել Ավիվն այլևս այդ ֆինանսավորման կարիքը չունի, իսկ ամերիկյան օգնության թեման քաղաքական շահարկումների առիթ է դարձել ձախակողմյան գործիչների կողմից։

Միացյալ Նահանգների ղեկավարի փոխանցմամբ՝ որոշ դեմոկրատներ ամերիկյան ֆինանսական հատկացումներն օգտագործում են Հանրապետական կուսակցությանը քննադատելու նպատակով։ «Բիբի Նեթանյահուն և եu պայմանավորվել ենք, որ այu տարվա ավարտից հետո այլևu գումար չենք տրամադրի Իuրայելին, uակայն անհրաժեշտության դեպքում կօգնենք նրան»,- հայտարարել է Թրամփը՝ հասկացնելով, որ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պահպանվում են, սակայն ուղղակի ֆինանսական աջակցության ձևաչափը վերանայվում է։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է