Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Անտոնիու Գուտերեշ․ «Աշխարհն անշրջելիորեն շարժվում է դեպի բազմաբևեռություն»

22.09.2026 17:42
Անտոնիու Գուտերեշ․ «Աշխարհն անշրջելիորեն շարժվում է դեպի բազմաբևեռություն»

Աշխարհն անշրջելիորեն շարժվում է դեպի բազմաբևեռություն, իսկ միջազգային կառավարման գոյություն ունեցող համակարգերն այլևս չեն արտացոլում ուժերի ժամանակակից իրական հավասարակշռությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ամբիոնից նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։  

Գուտերեշն ընդգծել է, որ գերտերությունների ազդեցությունն ու ուժն ունեն հստակ սահմաններ, և վերջին տարիների իրադարձությունները դրա ակնհայտ ապացույցն են։ Նա շեշտել է, որ միայն ռազմական կամ տնտեսական հզորությունը բավարար չէ համաշխարհային խաղաղություն ապահովելու համար։  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային ինստիտուտներն ու կառավարման մեխանիզմները շարունակում են արտացոլել անցյալ դարաշրջանի ուժային իրականությունն ու շահերը, ինչի պատճառով դրանք այլևս ի վիճակի չեն արդյունավետ արձագանքելու ժամանակակից մարտահրավերներին և արմատական բարեփոխումների կարիք ունեն։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է