Խորհրդարանը սեպտեմբերի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստը՝ այն հիմնավորմամբ, որ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը։