Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Առանձին շրջաններում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

07.10.2026 08:14
Առանձին շրջաններում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն ու ցերեկային ժամերին, 9-ի կեսօրից հետո, ինչպես նաև 10-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ընդ որում՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը տեղումները որոշ հատվածներում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Հարավարևմտյան քամու արագությունը կկազմի 2-5 մ/վ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին էապես չի փոխվի։

Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերն ու ցերեկը, 9-ի երեկոյան և 10-ի գիշերը նույնպես սպասվում է անձրև և ամպրոպ, որի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 15-17 մ/վ-ի։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում։ Ի դեպ, պատմական կլիմայական տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Երևանում արձանագրված ռեկորդային առավելագույն ջերմաստիճանը եղել է 28.5°C (2022 թ.), իսկ նվազագույնը՝ -0.2°C (1977 թ.), օրական միջին ջերմաստիճանը կազմում է 15°C:


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է