Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ։
Հանրապետության տարածքում
Հոկտեմբերի 16-17-ին և 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին և 19-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում
Մայրաքաղաքում հոկտեմբերի 16-ի գիշերը և կեսօրից հետո, ինչպես նաև 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ։ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին տեղումներ չեն սպասվում։