Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը Հայաստանում

25.10.2026 08:37
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +19-ից +21 աստիճանի սահմաններում, իսկ երեկոյան կնվազի մինչև +12-ից +14 աստիճան։

Մարզերում ևս կպահպանվի աշնանային համեմատաբար տաք եղանակը․ Արարատյան դաշտում, Արմավիրում, Վայոց ձորի և Արարատի նախալեռներում ցերեկը սպասվում է մինչև +18-ից +21 աստիճան տաքություն։ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում և Տավուշի նախալեռներում ջերմաստիճանը կտատանվի +9-ից +15 աստիճանի միջակայքում, իսկ Սյունիքի հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +16-ից +19 աստիճանի։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է