Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +21-23 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +16-18 աստիճան։
Մարզերում սպասվում է հետևյալ պատկերը․ Շիրակում և Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +14-18 աստիճան։ Լոռու մարզում ջերմաստիճանը կհասնի +15-19 աստիճանի։
Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է +14-17, իսկ նախալեռներում՝ +18-21 աստիճան։ Արագածոտնի լեռներում օդի ջերմաստիճանը կլինի +14-17, նախալեռնային հատվածներում՝ +17-22 աստիճան։ Տավուշի նախալեռներում կանխատեսվում է +16-19, իսկ հովտային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +20-23 աստիճանի։