Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն։
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով՝ հայկական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պատվո հյուրի կարգավիճակով կմասնակցի Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։