Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Արարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի նորանշանակ դեսպանին

13.09.2026 23:24
Արարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի նորանշանակ դեսպանին

Սեպտեմբերի 11-ին Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Միրզոյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր դիվանագիտական առաքելության իրականացման գործում։

Ընդգծվել է Հայաստանի և Պակիստանի միջև երկկողմ օրակարգը զարգացնելու կարևորությունը և այդ հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել այդ նպատակով նախանշված քայլերին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ավելի վաղ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է դեսպան Շաֆքատ Ալի Խանին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է