Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Արարատ Միրզոյանը Տալլինում մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառմանը

10.11.2026 15:45
Արարատ Միրզոյանը Տալլինում մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով Տալլինում մասնակցել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 108-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Էստոնիայի նախագահը, խորհրդարանի ղեկավարը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի արտգործնախարարները։

Իր ելույթում հայկական դիվանագիտական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է երկու պետությունների միջև առկա ամուր պատմական ու արժեքային կապերին՝ առանձնակի կարևորելով ժողովրդավարության, անկախության և ինքնիշխանության համընդհանուր սկզբունքները։ Միրզոյանը հիշատակել է նաև երկկողմ պատմական առնչությունները՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով 19-րդ դարում Տարտուի համալսարանում հայ ուսանողների ծավալած գործունեության և Վահան Տերյանի «Էստոնական երգ» հայտնի ստեղծագործության վրա։

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը՝ նախարարը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է