Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Արեգա Հովսեփյան․ «Սա հարված է պետության հեղինակությանը»

04.10.2026 15:39
Արեգա Հովսեփյան․ «Սա հարված է պետության հեղինակությանը»

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի պաշտոնական հրապարակումը, որը վերաբերում էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցին, արժանացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգա Հովսեփյանի ուշադրությանը։ Հայտարարության տեքստում Իրանի Իսլամական Հանրապետության անվանման կողքին սխալմամբ տեղադրվել էր այլ երկրի դրոշի էմոջի։  

Միջադեպին սուր արձագանք է տվել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ ներկայացնելով իր դիտարկումները․

«Արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում Իրանի Իսլամական Հանրապետության փոխարեն այլ երկրի դրոշն է տեղադրված։ Սա պարզապես տեխնիկական վրիպակ կամ անուշադրություն չէ, այլ պետական ինստիտուտների անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հերթական ապացույցը։ Երբ դիվանագիտական գերատեսչությունը տարրական մակարդակով չի տարբերակում ռազմավարական գործընկեր հարևան երկրի խորհրդանիշները, դա ուղղակի հարվածում է պետության հեղինակությանը»։


 


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է