Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Արեգա Հովսեփյանն առաջարկում է կարգավիճակ սահմանել պատերազմի քաղաքացիական զոհերի համար

08.10.2026 13:27
Արեգա Հովսեփյանն առաջարկում է կարգավիճակ սահմանել պատերազմի քաղաքացիական զոհերի համար

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը Ազգային ժողովում պատերազմի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալու մտադրության մասին, որով առաջարկվում է իրավական կարգավիճակ սահմանել պատերազմի քաղաքացիական զոհերի համար։

Գործող օրենսդրությամբ հստակ կարգավիճակ և սոցիալական երաշխիքներ են նախատեսված ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների համար, սակայն «քաղաքացիական զոհ» եզրույթն ու դրանից բխող իրավական ձևակերպումներն օրենքում բացակայում են։

Պատգամավորի փոխանցմամբ՝ իշխանությունները կարգավիճակի բացակայությունը պատճառաբանում են նրանով, որ ողբերգական պատահարների պահին փաստացի ռազմական գործողություններ չեն ընթացել։ Հովսեփյանը վստահեցրել է հարազատներին, որ պատրաստվում է հետևողականորեն շարունակել պայքարը՝ հասնելու համար օրենսդրական այս բացի լրացմանը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է