Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Արթիկում բերման են ենթարկվել ընդդիմադիր կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ

24.10.2026 14:37
Արթիկում բերման են ենթարկվել ընդդիմադիր կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ

Արթիկում այսօր առավոտյան բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների մի շարք անդամներ ու ավագանու թեկնածուներ։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանն այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նրա կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական հստակեցում դեռևս չկա, սակայն աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ նա հրավիրվել է որպես վկա։

Գործընթացի իրավական հիմքերի և այլ մանրամասների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ դեռևս չեն հաղորդվում։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է