Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվել է․ պատգամավորների միջև քաշքշոց և ծեծկռտուք է սկսվել

29.10.2026 11:41
ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվել է․ պատգամավորների միջև քաշքշոց և ծեծկռտուք է սկսվել

Ազգային ժողովի հերթական նիստում իրավիճակը կրկին լարվել է՝ վերածվելով միջադեպի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից արձագանքել է նրան, ինչից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրել է չխախտել կարգը և տեղից չխոսել։

Կարճ ժամանակ անց իշխանական և ընդդիմադիր պատգամավորները լքել են իրենց տեղերը, ինչին հաջորդել են քաշքշոցն ու ծեծկռտուքը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է ընդմիջում հայտարարելուց՝ դիմելով դահլիճում գտնվող պատգամավորներին․ «Հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, որ բոլորը տեսնեն՝ ինչ է կատարվում։ Չեմ հայտարարելու ընդմիջում, կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու է, թե ոչ, կամ կարող եք ցրվել և նստել ձեր տեղերը»։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է