Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Բաքվի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանը մաքսիմալ «քամելը». Տիգրան Աբրահամյան

09.11.2026 11:42
Բաքվի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանը մաքսիմալ «քամելը». Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական քաղաքական գիծն ու այնտեղից հնչող հռետորաբանությունը լավագույնս արտահայտում են այդ երկրի տրամադրվածությունն ու իրական նպատակները Հայաստանի Հանրապետության հարցում։ Այս մասին սոցիալական ցանցերում հրապարակված իր գրառման մեջ նշել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես ընդգծել է․

«ՀՀ-ին ռազմական հանցագործություններ վերագրելը, Բաքվում պահվող հայ գերիների փաստը շահարկելը, ՀՀ-ին պարտադրված ադրբեջանական պահանջներն ընդգծելը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»: Անարգանքը, թշնամանքը, ագրեսիան, չարությունը, որոնք արտահայտվում են հայի ու հայ ժողովրդի նկատմամբ, երկու երկրներին ոչ մի պարագայում խաղաղության չեն հասցնի»:

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմի որդեգրած կոշտ հռետորաբանությունն ու շարունակվող ճնշումները հստակորեն վկայում են, որ հարևան երկրի իրական օրակարգում կառուցողական երկխոսության փոխարեն գերիշխում են ուժային և սպառնալիքների վրա հիմնված մոտեցումները։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է