Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ի լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի նկատմամբ ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցները։
Նախագծով առաջարկվում է վերացնել մաքսատուրքերը Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների մոտ 80 տոկոսի համար՝ միաժամանակ պահպանելով եվրոպական շուկայի պաշտպանական մեխանիզմները։
Նախաձեռնությունը դիտարկվում է Հայաստանի և Եվրամիության տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում։