Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին մատուցված պատարագից հետո կոչ է արել վերականգնել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները։
Նա նշել է, որ այս տարվա պատարագի կարևոր ուղերձներից մեկը դիվանագիտությունն ու հաշտեցումն է եղել։
Պատրիարքի խոսքով՝ տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության, և աղոթք է հնչել երկու երկրների հարաբերությունների վերականգնման համար։