Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիության համար ներկայացվել է ավելի քան 23,500 դիմում

12.09.2026 08:45
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիության համար ներկայացվել է ավելի քան 23,500 դիմում

Առաջին կիսամյակում քաղաքացիություն ստանալու 23,522 դիմումից 14,142-ը ներկայացրել են Ղարաբաղից տեղահանված անձինք։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է 23,522 դիմում։

Նույն ժամանակահատվածում քաղաքացիություն է շնորհվել 14,770 անձի, որոնցից 8,676-ը Ղարաբաղից տեղահանված անձինք են։

Առաջին կիսամյակում նաև 61,257 անչափահասի տրամադրվել է Հայաստանի Հանրապետության անձնագիր։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է