Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

12.09.2026 08:45
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Հոկտեմբերին Վրաստանում նախատեսվում են Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։

2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով։

Նախատեսվում է նաև Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդես, որը կգործի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 8-ը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է