Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում

19.09.2026 15:00
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում մեկնարկել են նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցման աշխատանքները։ Նախագծի ընդհանուր արժեքը 45 միլիոն դրամ է, որը ներդրվում է մասնակցային բյուջետավորման մեխանիզմի միջոցով։

«Այս մարզադաշտը նախատեսված է բնակավայրի երեխաների ու բնակիչների համար, որպեսզի թե՛ սպորտով զբաղվողները, թե՛ պարզապես առողջ ապրելակերպը նախընտրողներն ունենան մարզվելու և ակտիվ ժամանց անցկացնելու հարմարավետ ու ժամանակակից պայմաններ»,- տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից՝ հավելելով, որ մասնակցային բյուջետավորման գաղափարի հիմքում ընկած է հասարակ ու արդյունավետ սկզբունք՝ համայնքն ու կառավարությունը համատեղ ֆինանսավորում են այն նախաձեռնությունը, որն առաջնահերթ են համարում հենց տեղի բնակիչները։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է