Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել

20.09.2026 11:25
Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել

Չինական Honor ընկերության ստեղծած մարդակերպ ռոբոտը, որին «Կայծակ» են անվանակոչել, վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 100 մետրը հաղթահարելով 9.32 վայրկյանում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Չինաստանի պետական հեռարձակողին:

Պեկինում այսօր մեկնարկող Մարդակերպ ռոբոտների համաշխարհային երկրորդ խաղերին պատրաստվող «Կայծակը» փորձնական վազքի ժամանակ զարգացրել է վայրկյանում 14.5 մետր արագություն:

100 մետր վազքի աշխարհի ռեկորդը ջամայկացի Ուսեյն Բոլթինն է, ով Բեռլինում 2009 թվականին անցկացված Աթլետիկայի աշխարհի առաջնությունում այդ տարածությունը հաղթահարել է 9.58 վայրկյանում:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է