Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Չնայած Թրամփի պնդմանը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածում են էներգետիկ օբյեկտներին

15.09.2026 17:25
Չնայած Թրամփի պնդմանը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածում են էներգետիկ օբյեկտներին

Չնայած ԱՄՆ նախագահի երեկվա հայտարարությանը, որ Մոսկվան և Կիևը համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին, Ուկրաինայի նախագահն այսօր հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակում է հարվածները: Ուկրաինական զինուժն էլ ստիպված պատասխանում է դրանց, ասել է Վլադիմիր Զելենսկին:«Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել մեր էներգետիկ ոլորտին, սովորական լոգիստիկ կետերին և կարևորագույն ենթակառուցվածքներին։ Եվ մեր պատասխանները դրանց շոշափելի են»,- սոցցանցում գրել է Զելենսկին։

Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Ուկրաինայի տարբեր հատվածների, այդ թվում՝ երկու բենզալցակայանի Կիևում: Ուկրաինական զինուժն էլ Սամարայում հարվածել է նավթավերամշակման գործարանի, իսկ Տագանրոգում՝ Ozon-ի պահեստի:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է