Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվել է։ Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Քրեական գործը հարուցվել էր 2025 թվականին տեղի ունեցած միջադեպի առթիվ, երբ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատաքննության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին հնչեցրել իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին։ Դեպքից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հոդվածով։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող արարքը վերաորակվել է, իսկ Վարդան Ղուկասյանն այս գործով լիովին արդարացվել է։