Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Դատարանը կարճել է կարգալույծ քահանաների հայցերն ընդդեմ Գարեգին Բ Կաթողիկոսի

23.10.2026 12:22
Դատարանը կարճել է կարգալույծ քահանաների հայցերն ընդդեմ Գարեգին Բ Կաթողիկոսի

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե քահանա) հայցերով քաղաքացիական գործերի վարույթները, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Հայցվորները պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ իրենց կարգալույծ հռչակելու որոշումները և վերականգնել իրենց նախկին պաշտոններում։ Մասնավորապես, Ստեփան Ասատրյանը վիճարկել էր Կաթողիկոսի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինությունը՝ պահանջելով վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։

Դատարանը երկու գործերով էլ եզրահանգել է, որ ներկայացված վեճերը ենթակա չեն քննության քաղաքացիական դատավարության կարգով։


 


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է