ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատավոր Մանվել Շահվերդյանը մերժել է դատախազության ներկայացրած միջնորդությունը, որով պահանջվում էր փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնել դատաքննությունից։
Դատախազը որպես հեռացման հիմք ներկայացրել է այն հանգամանքը, որ փաստաբանը տվյալ գործով կարող է հանդես գալ որպես վկա։ Սակայն դատավորը հակադարձել է պնդմանը՝ նշելով, որ նրան վարույթից ազատելու որևէ հիմք ինքը չի տեսնում։
«Քննիչը որոշել էր, հարցը բողոքարկվել էր, դատարանը վերականգնել է։ Դա հասկացանք, բայց զուտ բովանդակային առումով` կ՞ա արդյոք որևէ հանգամանք, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ»,- ընդգծել է դատավոր Շահվերդյանը։
Դատարանը մերժել է Ծառուկյանի փաստաբանին գործից հեռացնելու դատախազի պահանջը
Դատավոր Մանվել Շահվերդյանը հիմնավոր չի համարել դատախազության միջնորդությունը և Երեմ Սարգսյանին թողել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմում։