Հարավային Կորեան որոշում է կայացրել հետ կանչել Ուկրաինայում իր դեսպանին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Կտրուկ քայլի պատճառ է դարձել երկու երկրների հարաբերություններում առաջացած «դիվանագիտական լարվածությունը»։
Սկանդալի առիթ է հանդիսացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությունը․ նա հրապարակայնորեն հայտնել էր Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) երկու գերիներին Հարավային Կորեային փոխանցելու մասին։ Մինչդեռ կողմերի միջև նախնական հստակ պայմանավորվածություն է եղել այդ տեղեկատվությունը չհրապարակայնացնելու վերաբերյալ։
Պայմանավորվածության խախտումից հետո Հարավային Կորեայի առաջնորդը կտրուկ քննադատության է ենթարկել Զելենսկիին, ինչին հաջորդել է դեսպանին հետ կանչելու որոշումը։