Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը վերականգնվել և տեղադրվել է Արտենիի մշակույթի տան պատին

02.11.2026 19:10
Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը վերականգնվել և տեղադրվել է Արտենիի մշակույթի տան պատին

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի բնակիչները վերականգնել և նոյեմբերի 2-ին մշակույթի տան պատին են տեղադրել Զորավար Անդրանիկի մեծադիր նկարը, որը հոկտեմբերի 23-ին ապամոնտաժվել էր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի հատվածից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի պատից հատուկ քարերով ստեղծված նկարի հեռացումը դատապարտելուց հետո ողջ գյուղը որոշել էր այն տեղափոխել Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի հարևանությամբ գտնվող մշակույթի տան պատին՝ այն հատվածում, որտեղ խորհրդային տարիներին եղել էր Վլադիմիր Լենինի նկարը։

Բնակիչները մի քանի օր շարունակ մասնագիտական աշխատանքներ են իրականացրել վնասված նկարը մշակելու և ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, նկարի հարևանությամբ ընթանում են արցախյան պատերազմներում նահատակված Արտենիի հերոսների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր-հուշակոթողի կառուցման աշխատանքները։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է