Ըստ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ընթացող քրեական վարույթի նախաքննության տվյալների՝ 2025 թվականի հունվարի 8-ին Վահրամ Սահակյանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ, ֆեյսբուքյան իր էջում ատելություն, անհանդուրժողականություն ու թշնամանք հրահրող հրապարակում է կատարել։
Սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է հրապարակման մեջ ատելության խոսքի առկայությունը։
Սեպտեմբերի 29-ին հսկող դատախազի որոշմամբ Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսքի համար։
Վահրամ Սահակյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է: