Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ե՞րբ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա․ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել

24.09.2026 15:19
Ե՞րբ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա․ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա նախատեսված է, սակայն հստակ ժամկետները դեռևս համաձայնեցված չեն։ Նա ընդգծել է, որ երկրների ղեկավարների միջև առկա է հստակ պայմանավորվածություն, որ հանդիպումը տեղի է ունենալու մոտ ապագայում։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին՝ Պեսկովը նշել է, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Երևանի ինքնիշխան որոշումներին, սակայն հիշեցրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության մասին։

«Աստիճանական վերակողմնորոշումն ու անցումը այլ չափորոշիչների մի շարք ոլորտներում չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին։ Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ չափազանց կարևոր է հստակ ընտրություն կատարելը։ Կարևոր է, որ անդամ երկրներից որևէ մեկը դուրս չգա այս ինտեգրացիոն միավորման սկզբունքների ու կարգավորումների դեմ»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է