Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ԵԱՏՄ անդամ երկրները շահագրգռված չեն Հայաստանի դուրս գալով․ ներկայացվել է զեկույց

20.10.2026 15:24
ԵԱՏՄ անդամ երկրները շահագրգռված չեն Հայաստանի դուրս գալով․ ներկայացվել է զեկույց

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը շահագրգռված չեն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալով։ Այս մասին նշվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակում ԵԱՏՄ անդամ չորս երկրների ներկայացուցիչների պատրաստած զեկույցում, որը վերաբերում է Հայաստանի նկատմամբ կազմակերպության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքներին։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրամիությանն անդամակցելու Երևանի որոշման հետ կապված ռիսկերը հարցականի տակ են դնում ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության շարունակությունը, քանի որ ԵՄ-ին միանալու ծրագրերը հակասություններ են առաջացնում իրավական տարբեր կարգավորումների միջև։ Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները շեշտում են, որ հարգում են Հայաստանի ժողովրդի՝ ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու կամ չմասնակցելու ինքնուրույն որոշման իրավունքը և շահագրգռված չեն երկրի դուրս գալով։

Զեկույցում ներկայացված են նաև հնարավոր տնտեսական հետևանքները․ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության կասեցման դեպքում Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան երկու անգամ՝ հասնելով տարեկան 1,8 միլիարդ դոլարի։ Բացի այդ, կվերականգնվի երրորդ երկրների համար գործող հարկման ռեժիմը, իսկ գազի ներմուծման արժեքը կաճի 69 տոկոսով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է