Հոկտեմբերի 1-ին Հանրապետության առանձին շրջաններում տեղումնառատ եղանակ կպահպանվի․ սպասվում է անձրև, ամպրոպ, տեղ-տեղ՝ նաև կարկուտ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ որոշ հատվածներում տեղումները կլինեն բավականին հորդառատ, քամու արագությունը կկազմի 2-5 մ/վ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +20...+22, իսկ երեկոյան կնվազի մինչև +16...+18 աստիճանի։
Մարզերում ևս զգալիորեն զով եղանակ է կանխատեսվում։ Շիրակում, Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի ու Արագածոտնի լեռնային բնակավայրերում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +11...+16-ի սահմաններում։ Լոռիում ու Տավուշի նախալեռներում սպասվում է +13...+17, իսկ Արագածոտնի նախալեռնային գոտում և Տավուշի հովիտներում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20 աստիճան։