Ելիսեյան պալատում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը գործնական այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին։