Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարին հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով բարձր մակարդակի շփումների ակտիվությունը, ինչը վկայում է երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ձգտման մասին։
Իր հերթին, Մասուդ Փեզեշքիանը բարձր է գնահատել ջերմ ընդունելությունը և կարևորել Հայաստանի հետ բազմոլորտ համագործակցության ընդլայնումը։
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական օրակարգին, համատեղ ծրագրերին ու ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին վերաբերող մի շարք առանցքային հարցեր։