Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Եռաբլուր, սեպտեմբերի 19․ Արցախի վրա հարձակումից 3 տարի անց (լուսանկարներ)

19.09.2026 21:15
Եռաբլուր, սեպտեմբերի 19․ Արցախի վրա հարձակումից 3 տարի անց (լուսանկարներ)

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր 9 ամիս տևած հյուծիչ շրջափակումը։

Ադրբեջանի մեկնարկած լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ուղեկցվել է հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով․ հարձակման թիրախ էին դարձել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև խաղաղ բնակավայրերը։

Արցախի ողջ բնակչությունը՝ գրեթե 120 հազար մարդ, բռնի տեղահանման ենթարկվեց։ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ը՝ անչափահաս։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է