Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է․ ի՞նչ է կատարվում ԱԱԾ մեկուսարանում

27.10.2026 09:21
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է․ ի՞նչ է կատարվում ԱԱԾ մեկուսարանում

ԱԱԾ մեկուսարանում գտնվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ երկարատև անկողնային ռեժիմի հետևանքով նրա մոտ առաջացել են պառկելախոցեր, ինչպես նաև առկա է թոքաբորբ զարգանալու լուրջ վտանգ։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվող Խաչատրյանը դատական նիստերին մասնակցում էր պատգարակին պառկած, իսկ վերջին շրջանում առհասարակ ի վիճակի չէ ներկայանալ դատարան։

Պաշտպան Երեմ Սարգսյանը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ թոքաբորբի առկայությունը ստուգելու նպատակով գրավոր դիմել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, սակայն պատասխան դեռևս չեն ստացել։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է